Սեպտեմբերի 7-ին, ժամը 20:45-ից 22:04-ը Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում տեղակայված հրթիռային արձակիչ կայանի միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3 հրթիռային կրակոց. նույն ամպի վրա նույն ժամին ներգործություն է իրականացվել և վնասազերծվել նույն մարզի Աղձք, Ագարակ, Ղազարավան, Փարպի, Կարբի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Նոր Եդեսիա, ՈՒջան համայնքների տարածքներում տեղակայված 31 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով, կատարվել է 6233 կրակոց:
Ընդամենը 11 համայնքների 31 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով և 1 հրթիռային արձակիչ կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 6236 կրակոց:
Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: