ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Հրապարակող՝

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Ամենադիտվածներ

Մայիսի 26-ին, ժամը 17:17-ից մինչև 18:00-ն Շիրակի մարզի Բյուրակն, Կապս, Հայկավան, Մայիսյան, Մեղրաշատ, Ողջի, Վահրամաբերդ, Քեթի համայնքների տարածքներում տեղակայված 16 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3485 կրակոց:

Ժամը 18:10-ից մինչև 18:27-ը Շիրակի մարզի Հացիկ, Մայիսյան, Քեթի համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 450 կրակոց:

***

Ժամը 18:04-ից մինչև 19:15-ը Լոռու մարզի Այրում, Ճոճկան, Շնող համայնքների տարածքներում տեղակայված 10 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2900 կրակոց: Նույն ամպի վրա ներգործություն են կատարել և վնասազերծել նաև Տավուշի մարզի Բագրատաշեն, Պտղավան, Հաղթանակ, Արճիս, Լճկաձոր, Կողբ, Բերդավան համայնքների տարածքներում տեղակայված 12 գազագեներատորային հակակարկտային կայանքները, կատարվել է 3700 կրակոց:

***

Ժամը 18:04-ից մինչև 18:15-ը Լոռու մարզի Ծաթեր համայնքի տարածքում տեղակայված 1 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 200 կրակոց:

***

Ժամը 17:25-ից մինչև 18:00-ն Շիրակի մարզի Գոգհովիտ, Հողմիկ և Լեռնագյուղ գյուղերում տեղացել է կարկուտ: Ըստ նախնական տվյալների՝ վնասվել են Սարապատ համայնքի մոտ 30% գարու և ցորենի ցանքատարածություններ:

Համայնքի տարածքը «ՄԵՎԱՆ» կենտրոնի կողմից չի վերահսկվում:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ