Վաղը Ջանֆիդայում ԱԻՆ-ը ուսումնավարժություն է անցկացնելու

Ամենադիտվածներ

Վաղը՝ փետրվարի 11-ին, Արմավիրի Ջանֆիդա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ այն անցկացվելու է 12:15-ից։

Ըստ աղբյուրի՝ գործարկվելու է համայնքի շչակը։

Նախարարությունից խնդրում են բնակիչներին՝ չանհանգստանալ։

Ամենաթարմ