Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 240 դեպք, որից 120-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 1 քարաթափման, 50 հրդեհի ահազանգ, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 83 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 106 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 10 քաղաքացի:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 6 դեպք. տուժել է 18 քաղաքացի:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 32 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 20 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։