Ֆրանսիական Air France ավիաընկերությունը որոշում է կայացրել մինչև փետրվարի 26-ը չեղարկել Վենեսուելա իրականացվելիք թռիչքները, հաղորդում է France Press-ը:
Խոսքը վերաբերում է փետրվարի 23-ի, 24-ի և 25-ի թռիչքներին: Այդ օրերին սպավում է ցույցերի նոր ալիք` երկիր հումանիտար օգնություն հասցնելու առիթով:
Ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ թռիչքները չեղարկվել են անվտանգության նկատառումներով: Ուղևորները կկարողանան թռիչքները տեղափոխել այլ օր:

