ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը և բռնի ծայրահեղականությունը» թեմայով։
Այս մասին Արարատ Միրզոյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառւոմ կատարել։
«Մեր օրերում ահաբեկչությունը նաև պրոքսի պատերազմների մի դրսևորում է։ Դժբախտաբար, այս մարտավարությանը մենք ականատես ենք լինում նույնիսկ Միջխորհրդարանական միության որոշ անդամ երկրների կողմից: Համաշխարհային հանրությունը կարող է տուժել այսպիսի խելահեղ գործողություններից, և խորհրդարանները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն այս մարտահրավերների դեմ պայքարելու հարցում»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/President.Parliament.AM/videos/831517547253281/