fbpx
Հասարակություն

Հյուրանոցներում և հանգստյան տներում շարունակում են արձանագրվել խախտումներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ ուշադրության կենտրոնում է անվտանգության նորմերի պահպանումը ՀՀ մարզային տնտեսավարողների մոտ։

ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները մշտադիտարկումները շարունակել են Կոտայքի մարզի Աղվերան քաղաքի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում։

Այստեղ զգալի խախտումներ են գրանցվել՝ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, որոշ հյուրանոցներում աշխատակիցների սնվելու համար չի հատկացվել առանձին տարածք, ախտահանինչ նյութերը չեն համապատասխանել սահմանված պահանջներին, իսկ ախտահանման գործընթացն իրականացվել է ոչ պատշաճ, գրանցամատյանները համապատասխան ձևաչափով չեն լրացվել, բացակայել են նաև իրազեկման պաստառները։ Այս տարածքում գործող մի շարք հանգստյան տների վերաբերյալ կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները Վանաձոր քաղաքում դիտարկել են կարի խոշոր արտադրամասերը, հյուրանոցներն ու խանութները։ Տեսուչները փաստում են՝ կոպիտ և համակցված խախտումներ չեն արձանագրվել։

ԱԱՏՄ մարզային մյուս թիմերը մշտադիտարկում են իրականացրել Սիսիանի, Կապանի մանրամեծածախ առևտուրի կենտրոններում և խախտումներ գրանցել մեծածախ առևտրի կենտրոններում։

Արտաշատ և Արմավիր քաղաքներում դիտարկել են բանկերը, բջջային կապի օպերատորների սպասարկման գրասենյակները, ատամնաբուժական կաբինետները, գեղեցկության սրահներն ու դեղատները։

https://www.facebook.com/hlib.am/posts/799760810764625?__xts__[0]=68.ARCeXCUsvRoE9EBPxCJLHAr2Y-aFdr118w0FSBdS-SFDClF0DVFct_fYLcXbLjiwExYGD_1DAiTXJCFoL1CwTLyiVJrFCVLnmDeiDi0ayhKKlvKsd4lgaYOTIIC6Opi_H2QwbELzjPj5cQLXqTOAGSmBq5_P2mkH0pF-mQI_MkhOAlnPXc1k4m2rgn-BFxI8Q7OJQorIuoc1y120EMigdWhPEvsKWOjZG14EnycjbPKyiNLMfkmNQqar4TsXx2xouUAiOYVlrAC-oIDoIy24X2k4sXHKRAcChpVqOZ-kAbgCIsqtvqNChgXh0RhZ5UPUygkdoa_dkefND5E5zKqKOho&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ