fbpx
Խորհրդարան

ԱԺ-ում քննարկվել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգելու հարցը

ՀՀ ազգային ժողովը հայտնել է, որ ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել են թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգելու հարցը:

«Թուրքական ծագում ունեցող ապրանքների արգելքին վերաբերող թեմայով աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ:

Քննարկմանը ներկա են եղել ՊԵԿ և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ: Մասնակիցները մտքեր են փոխանակել թուրքական ապրանքների արգելքի տնտեսական ազդեցության և այն երկարաձգելու տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը լրանում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Այն երկարաձգելու վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ