fbpx
Խորհրդարան

ԱԺ տնտեսական հանձնաժողովը փոխնախագահ ունի

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովն այսօր քննարկում էր հանձաժողովի տեղակալի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջարկեցին խմբակցության պատագամավոր Հովիկ Աղազարյանի թեկնածությունը:

Մինչ հարցը քվեարկության կդրվեր` նա ելույթ ունեցավ: Պատգամավորն առանձնացրեց մի քանի հարցեր, որոնց մասին պատրաստվում է բարձրաձայնել հանձնաժողովի նիստերի ժամանակ:

«Շատերը տնտեսական հեղափոխությունը պատկերացնում են արտառոց մի բան, բայց հեղափոխությունը հնի ժխտումն է: Իսկ մեր հեղափոխության ժամանակ ամեն ինչ չէ, որ ժխտվել է: Այո, կոռուպցիան գլխատված է, ու այս մասով որևէ մեկը չի կարող անհանգստություն ունենալ, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաները թաթախված են կոռուպցիայի մեջ: Կարևորում եմ նաև երկպալատ խորհրդարանի կազմավորումը, որտեղ ներկայացված կլինեն Սփյուռքի մեր գաղթօջախները, Հանրային խորհուրդը, Արցախի Հանրապետության ներկայացուցիչները: Պալատը պետք է տարին մեկ անգամ հավաքվի ու ունենա վերահսկողական ֆունկցիաներ»,- ասաց նա:

Աղազարյանը կարևորեց նաև վարկային կազմակերպությունների խնդիրը, որոնց տրամադրած վարկերի տոկոսները երբեմն 300-ի են հասնում: «Պետք է առաջարկեմ, որ հայտնաբերենք այդ դեպքերն ու անհրաժեշտության դեպքում մեր քաղաքացիներին ազատենք այդ հարկերից: Նման մի օրինակ արդեն եղել է, ու ներվել են հարկերը»,- մտահոգություն հայտնեց պատգամավորը:

Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը քվեարկության դրվեց: Աղազարյանն ընտրվեց միաձայն:

Հաստատվեց նաև հանձնաժողովի աշխատակարգը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ