fbpx
Իրավական

Կսահմանափակվի բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում. Ալեն Սիմոնյան

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ քիչ առաջ շրջանառության մեջ է դրել ՀՀ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «ՀՀ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաև կարգելվի գազալցկայաններում և տարբեր հանրային վայրերում հայտնի սարգավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:

Սիմոնյանը նաև տեղեկացնում է, որ այս նախաձեռնությունը օրակարգ էր բերվել դեռ նախորդ գումարման ԱԺ-ում և չնայած կառավարության կողմից ստացել էր դրական եզրակացություն` ՀՀԿ ներկայացուցիչները խոչընդոտել էին դա քննարկման դնելու հնարավորությունը:

«Ավելացնեմ, որ շուտով շրջանառության մեջ կդրվի նաև Լենա Նազարյանի և իմ համահեղինակած
«2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը:

Իմ և Լ.Նազարյանի կողմից նախապատրասվում է նմանատիպ նախագիծ նաև 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց հատուցման վերաբերյալ:

Եվ, վերջինը այս պահի դրությամբ, կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել: Դեռ այսքանը …»,- գրել է ԱԺ փոխնախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ