Ազգային ժողովում Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ կստեղծվի:
Այս հարցը քննարկվեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։ Հենց նիստի ժամանակ էլ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց բարեկամական խմբի ստեղծման հարցին:
Նշենք, որ հանձնաժողովի անդամները միաձայն աջակցեցին տվյալ նախաձեռնությանը:

