բարեկամական խումբ
Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները խորանում են
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Ալի բին Մուհամմադ ալ Շահրանին։ Միրզոյանը նշել է, որ երկու տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հիմք է դարձել ջերմ հարաբերությունների զարգացման համար։
Շվեդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի և ԵԽԽՎ անդամների հայտարարությունը կապված Լաչինի միջանցքի հետ
Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը ինստագրամյան էջում գրառում է կատարել, որտեղ դապարտաում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։ «Մենք՝ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի և ԵԽԽՎ գտնվող շվեդական պատվիրակության անդամներս, դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը խափանել է գազի մատակարարումը և կտրել է սննդի, ջեռուցման, տաք ջրի և էլեկտրաէներգիայի առաջնային…
Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Սյունիք, հանդիպել Արցախից տեղահանվածների հետ
Հայաստանում գտնվող խորհրդարանական Մեծ Բրիտանիա – Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամները այցելել են Սյունիք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Հայաստանի և Վրաստանի ԱԺ նախագահները անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքներին Արշակյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին․ ընդգծվել է հարաբերությունների բարձր մակարդակը «44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 20.000 արցախցի ընտանիք տեղափոխվել…
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: «Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից, ըստ իս, հարկավոր է շեշտը դնել ՀՀ և ԻԻՀ խորհրդարանների ղեկավարների մշտական երկխոսության իրականացման, խորհրդարանական մշտական…
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է խախտել ՀՀ ինքնիշխանությունը․ ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակից Օֆելի Սիմոնյանը թարգմանել Facebook-ի էջում է հրապարակել Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆոուրլասի անդրադարձը ադրբեջանական ոտնձգություններին։ «Հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը փորձում են խախտել Հայաստանի ինքնիշխանությունը` ոտնձգություն գործելով քաղաքացիական բնակչության նկատմամբ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ։ Որպես Հայաստան-Եվրամիություն բարեկամական խմբի ղեկավար` ես արդեն ձեռնարկել եմ…
ԱԺ-ում կստեղծվի Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ
Ազգային ժողովում Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ կստեղծվի: Այս հարցը քննարկվեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։ Հենց նիստի ժամանակ էլ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց բարեկամական խմբի ստեղծման հարցին: Նշենք, որ հանձնաժողովի անդամները միաձայն աջակցեցին տվյալ նախաձեռնությանը:
ՀՀ ԱԺ բարեկամական խումբն Էնֆիաջյանի գլխավորությամբ գտնվում է Վիետնամում
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգուեն Թի Կիմ Նգանի հետ: Քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Կարևորվել է ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն ունենալը: Տիկին խոսնակը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների խորհրդարանականների համատեղ նախաձեռնություններին: ՀՀ Աժ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել գործընկերոջ՝…
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը և վստահություն հայտնում, որ ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ…
Հանդիպում՝ Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա -Հայաստան բարեկամական խմբի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեի հետ։ Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերակատարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի Սաեյմայի խոսնակը գոհունակություն հայտնեցին խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ՝ կարևորելով տարբեր մակարդակներում կանոնավոր երկխոսությունը։ Այդ առնչությամբ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ…
ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամների հանդիպումը` Մոլդովայի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամները սեպտեմբերի 5-ին հանդիպել են մեր երկրում Մոլդովայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանի (նստավայրը Կիև) և ՀՀ-ում ՄՀ պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանի հետ: ՀՀ ԱԺ բարեկամական խմբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Մոլդովայի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ թեև դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև…
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Հայ խորհրդարանականները կարևորվել են Հայաստանում Ամերիկայի կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը:…
Վահե Էնֆիաջյանն ընդունել է վիետնամցի խորհրդարանականների պատվիրակությանը
ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ու խմբի անդամները հունիսի 24-ին հանդիպել են Վիետնամի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակության հետ: Վահե Էնֆիաջյանը կարեւոր է համարել Վիետնամի հետ տարբեր ոլորտներում գործակցությունը՝ շեշտադրելով հատկապես կրթության բնագավառը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի ԲՈՒՀ-երում ուսանում են նաեւ…
ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Նուր-Սուլթան
Մայիսի 22-ին մեկնարկել է ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Նուր-Սուլթան: Այցի շրջանակում բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Ստորին պալատի՝ Մաժիլիսի նախագահի տեղակալ Վլադիմիր Բոժկոյի, Մաժիլիսի Ղազախստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Բեյբիթ Մամրաևի և խմբի անդամների ու ոլորտային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ղազախական հարաբերությունների հետևողական ամրապնդման կարևորությունը և միջխորհրդարանական…













