ԱԺԲ-ն և 5165 շարժումը չեն ընդունի վարչապետի առաջարկը՝ արտախորհրդարանական ուժերից մարմին կազմելու

Ամենադիտվածներ

Azat TV-ին արտախորհրդարանակն ուժերի ներկայացուցիչների հետ հետընտրական քայլերի հետ կապված զրուցների շարք է սկսել, որի շրջանակներում զրուցեցինք «5165 շարժում» կուսակցության ղեկավարի՝ Կարին Տոնոյանի մամուլի խոսնակ, շարժման մամուլի պատասխանատու Դավիթ Գրիգորյանը։

Գրիգորյանը չցանկացավ դեռ մանրամասնել իրենց ապագա անելիքները,- «Մենք շատ շուտով համապարփակ ասուլիսով հանդես կգանք, հետագա բոլոր պլանների մասին հանրությանը տեղյակ կպահենք»։

Հարցին՝ թե պատրաստ են միանալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին և արտախորհրդարանական ուժերից մարմին ստեղծել, Գրիգորյանը նշեց,-  «Արդեն հայտարարություն ենք տարածել և մերժել ենք Նիկոլ Փաշինյանի հրավերը»։

Զրուցեցինք նաև «Ազգային ժողովրդավարան բևեռ համահայկական»  լիազոր ներկայացուցիչ Արթուր Այվազյանի հետ։

Մեր հարցին, թե խորհրդարան չանցնելուց հետո ինչ քայլեր է նախատեսում կուսակցությունը, Այվազյանը նշեց, որ իրենք ոչ թե չեն կարողացել անցնել ԱԺ, այլ իրենց թույլ չեն տվել։

«Մեր ընթացիկ քայլերի մասին դուք բոլորդ կտեղեկացվեք՝ քայլեր լինելու դեպքում»,-ասաց նա։ Հարցին՝ հնարվո՞ր է քայլեր չլինեն, նա պատասխանեց,- «Մենք ընթացիք գործողություններ ենք ծավալում, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, այդպես էլ լինելու է ապագայում։

Կմիանա՞ն արտախորհրդարանական ուժերից ստեղծված մարմնին, Այվազյանը ասաց,-«Մենք պաշտոնական հայտարարություն ենք տարածել, որ մենք նպատակահարմար չենք համարում հանդիպել վարչապետի պաշտոնակատարի հետ, առաջարկ արվել է, առաջարկը մերժվել է»,- հավելեց նա։

Լիլիթ Խլղաթյան

Ամենաթարմ