Հունիսի 4-ին Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «2008 թվականի Մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 105 կողմ ձայներով:
Նախագծի հեղինակն «Իմ քայլից» Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են: Ըստ նախագծի՝ աջակցություն է տրամադրվելու է 2008թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանն այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:

