fbpx
Խորհրդարան

ԱԺ-ում 2018 թվականին հաստիքի կրճատում չի եղել

Հունիսի 10-ին Ազգային ժողովում ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը 2018թ. բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս տեղեկացրեց, որ այս պահին 732 հաստիք ունեն, սակայն հաստիքի կրճատում, որպես այդպիսին, չի եղել, քանի որ դա գնահատման խնդիր է:

«Մենք առաջին հերթին պետք է գնահատենք գործընթացները, որ իրականացնելու ենք, ապա հասկանանք՝ կառուցվածքն ինչպիսին կլինի, ապա հաստիքները որոշվեն: Ես հաստիքների վերապրոֆիլավորմանն եմ հակված՝ պետք է լուծենք որոշակի խնդիրներ՝ այլ հաստիքներ, այլ պաշտոնի անձնագրեր ունեցող մասնագետների միջոցով, այս պահին հաստիքների կրճատում, կառուցվածքային փոփոխություն չի եղել»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն առավելապես կարևորում է կառուցվածքն ու գործընթացներն արդյունավետ դարձնելը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ