fbpx
Աշխարհ

Գորբաչովը մտադիր է դիտել բրիտանական «Չեռնոբիլ» սերիալը

ԽՍՀՄ վերջին ղեկավար և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը ցանկանում է դիտել HBO հեռուստաընկերության կողմից նկարահանված «Չերնոբիլ» սերիալը, որը նկարահանվել է Չեռնոբիլի ատոմային վթարի պատմության հիման վրա:

Բայց նրան այժմ չի հաջողվում դա անել, քանի որ հիվանդանոցում է: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան մամուլը:

Գորբաչովին խոստացել են հիվանդանոցում դիտում կազմակերպել, բայց դեռ չի ստացվել: Այս հարցը քննարկման առիթ է դարձել այն պատճառով, որ Գորբաչովը հերքել է այդ սերիալի դրվագներից մեկը, որում, ըստ սերիալի հեղինակների, ԽՍՀՄ առաջնորդի որոշմամբ հեռացվել է գիտնականներից մեկը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ