ԱԺ-ում այսօր քվեարկության կդրվեն մի շարք նախագծեր

Հրապարակող՝

«Գազպրոմ Արմենիա»-ն կարո՞ղ է բաժնեմաս գնել Ռուսաստանում գործող մայր «Գազպրոմում. քննարկում ԱԺ-ում

Ամենադիտվածներ

Հունիսի 3-ին խորհրդարանը շարունակում է հերթական նիստը: Նախատեսվում են մի շարք քվեարկություններ:

Նիստի սկզբին «Իմ քայլը» խմբակցությունը ընդմիջում խնդրեց: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց նիստը շարունակել 20 րոպեից:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանի օրակարգում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում (Գնաճի հաղորդում)»-ն է, ինչպես նաև ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և այլ օրենքի նախագծեր են քննարկվելու։

Ամենաթարմ