fbpx
Զինված Ուժեր

ԱԺ-ում քննարկվեց զինվորական ծառայության մասին օրենքի նախագիծը

Հունիսի 4-ին Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախագիծը կարգավորում է զինծառայության հետ կապված մի շարք պայմաններ, որոնք վերաբերում են երկու եղբոր միաժամանակ ծառայությանը, միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորելիս տարկետում ստանալու հարցեր և այլն։

Նախագծում առաջին ընթերցումից հետո կատարվել էր մեկ փոփոխություն. վերացվել էր ներքին ծառայության կանոնագրքի հետ հակասությունը։

Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի քանի նախադասությամբ ներկայացրեց այդ փոփոխությունը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անունից պատգամավոր Տիգրան Կարապետյանն ասաց, որ իրենք միաձայն կողմ են օրենքի ընդունմանը։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ