fbpx
Աշխարհ

Ականազերծման աշխատանքներ են սկսվել Հայ-Թուրքական սահմանին

Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։

Այս մասին հայտնում է թուրքական GazeteKars լրատվական կայքը։

Ըստ աղբյուրի՝ իսրայելական ընկերություններից մեկը հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ: Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։

«Օրակարգ է եկել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ ունեցող «Դողուքափը» և միայն ավտոճանապարհ ունեցող «Ալիջան» սահմանային անցակետերի բացումը»,- գրում է GazeteKars-ը։

Նաև նշվում է, որ վերոնշյալի մասին պաշտոնական աղբյուրներից առայժմ տեղեկատվություն չկա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ