fbpx
Աշխարհ

Ալ Բաղդադին մարդկության և իսլամի մեծագույն թշնամիներից էր․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը, անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի վերացման ամերիկյան գործողությանը, հայտարարել է, որ Ալ Բաղդադին Թուրքիայի, մարդկության և իսլամի մեծագույն թշնամիներից էր: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

«Ալ Բաղդադին Թուրքիայի, մարդկության և իսլամի մեծագույն թշնամիներից էր: Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարող կոալիցիայի ամենաակտիվ երկրներից մեկն է և պայքարել ու պայքարելու է ահաբեկչության և նման ահաբեկիչների դեմ»,-նշել է Աքսոյը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել է Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին։ CNN-ի հաղորդմամբ՝ տեղեկություն կա, որ նրա աճյունը կարող են նետել ծովը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ