fbpx
Աշխարհ

Al Jazeera-ի փոխանցմամբ, Գազայի հատվածում զոհվել է առնվազն 20 հազար մարդ

Գազայի հատվածում Իսրայելի և «Համաս»-ի հակամարտության նոր փուլի ընթացքում առնվազն 20 հազար մարդ է զոհվել, հայտնել է Al Jazeera արաբական անգլալեզու հեռուստակայանը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում «Համաս»-ը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

Al Jazeera-ի հաղորդագրությունում ասվում է, որ զոհերից 8 հազարը երեխաներ են և 6 հազար 200-ը՝ կանայք: Մոտ 6 հազար 700 պաղեստինցիներ համարվում են անհետ կորած:

«Համաս»-ին ենթարկվող Գազայի առողջապահության նախարարությունը երեկ Telegram ալիքում գրել է, որ հոկտեմբերի 7-ին սկսված պատերազմում զոհվել է 19 հազար 667 և վնասվածք է ստացել 52 հազար 586 մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ