fbpx
Կրթություն

Կամավոր ատեստավորում 2023 (դպրոցում աշխատող ուսուցիչների համար) – emis.am

Այս տարի՝ 2023 թ․-ին, կամավոր ատեստավորման կարող են դիմել 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները։

2023 թ․-ին կամավոր ատեստավորման կարող է դիմել նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, ինչպես նաև համապատասխան կարգով սահմանված առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը։

Դպրոցում արդեն իսկ դասավանդող ուսուցիչների և որպես ուսուցիչ չաշխատող ու երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց կամավոր ատեստավորման դիմելու եղանակները տարբեր են՝

1. Դպրոցում դասավանդող ուսուցիչներ

1) Ուսուցիչն իր մատյանում սեղմում է «Ցանկանում եմ ատեստավորվել» (նկար 1)

Նկար 1․
elektronayin matyan

2) Բացված էջում «Ընտրել առարկան» ցուցակից ընտրում է այն առարկան, որից նախատեսում է ատեստավորվել (նկար 2)։ Առարկաների ցանկում երևում են 2022-2023 ուս․ տարվա և՛ առաջին, և՛ երկրորդ կիսամյակում ուսուցչի/աշխատակցի կողմից դասավանդվող (դասավանդված) և՛ պետական, և՛ դպրոցական բաղադրիչների առարկաները։

Նկար 2․
elektronayin matyan
3) Առարկան ընտրելուց հետո անհրաժեշտ է հաստատել գործողությունը (նկար 3), որից հետո էջում կհայտնվի հաղորդագրություն, որ Ձեր հայտը համապատասխան առարկայից ուղարկված է նախարարություն (նկար 4)։ Եթե նկար 4-ի հաղորդագրությունը էջում առկա է, ուրեմն Ձեր հայտն ուղարկվել է, և ԿՏԱԿ զանգահարելու անհրաժեշտություն չկա։

Նկար 3․
elektronayin matyan
Նկար 4․
elektronayin matyan
Ընտրված առարկան փոխելու համար անհրաժեշտ է ցանկից ընտրել և նշել այլ առարկա ու հաստատել գործողությունը։ Այդ դեպքում հաղորդագրությունը կփոխվի՝ ներկայացնելով նոր առարկայի անվանումը։

4) Եթե ցանկանում եք ջնջել/հեռացնել նշումը, սեղմեք «x» նշանի վրա և հաստատեք գործողությունը (նկար 5)։

Նկար 5․
elektronayin matyan
5) Եթե հայտ չեք ներկայացնում կամ ջնջում եք ներկայացված հայտը, ապա էջում երևում է նկար 6-ում ներկայացված հաղորդագրությունը։

Նկար 6․
elektronayin matyan
Ուշադրություն՝ գործողությունը հաստատելիս հնարավոր է բացվի նման հաղորդագրություն (նկար 7)

Այս խնդիրը կարգավորելու համար օպերատորը պետք է ԴԿՏ համակարգում՝ ուսուցչի անձնական էջում, ավելացնի ուսուցչի հեռախոսահամարը և «Անձը հաստատող փաստաթուղթ» ենթաբաժնում կցի անձնագրի կամ ID քարտի նկարը։ Անհրաժեշտ է նաև, որ ուսուցիչը մատյանի անձնական էջում մուտքագրի էլեկտրոնային փոստի հասցեն (նկար 8)։

Նկար 7
elektronayin matyan
Նկար 8
elektronayin matyan
Ուշադրություն․ Եթե սեղմել եք «Ընտրել առարկան» կոճակը և առարկաների ցանկ չի բացվում, նշանակում է՝ Դուք չեք դասավանդել 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակում, երկրորդ կիսամյակում նույնպես չեք դասավանդում, և Ձեզ համար դասաբաշխում կատարված չէ։

2.Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցչի, ինչպես նաև համապատասխան կարգով սահմանված առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձի կամավոր ատեստավորման համար նայեք համապատասխան ուղեցույցը։

Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2023 թվականի մարտի 27-ից մինչև հուլիսի 15-ն է՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի՝ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման դրույթների:

2023 թվականից սկսած՝ ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։

Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է գրավոր եղանակով:

  • «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Պատմություն» դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։
  • 5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների և դասվարների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թեստավորման եղանակով:
  • «Բնագիտություն» և «Հայրենագիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:
  • Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 18:00-ն, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ տվյալները՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը,
3) դասավանդվող առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (սույն կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ սույն կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան),
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ևս կարող է մասնակցել ատեստավորմանը, ինչպես նաև ատեստավորմանը կարող է մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և վերոնշյալ առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը:

2023 թվականի կամավոր ատեստավորմանը կարող են դիմել և մասնակցել.

  • Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետները:
  • Ուսումնական հաստատություններում դասավանդող միջին մասնագիտական որակավորմամբ ուսուցիչները, որոնք «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն՝ չեն համապատասխանում նշված օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, ըստ որի նրանց մասնագիտական գործունեությունը 2023 թվականի օգոստոսի 20-ից հետո դադարեցվելու է, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները: Նշված կարգավորումը չի տարածվի միջին մասնագիտական կրթությամբ այն ուսուցիչների վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և ապահովեն նվազագույնը 60 տոկոս արդյունք: 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչները կհամարվեն ատեստավորված՝ առանց հավելավճարի հատկացման և դրույքաչափի փոփոխության: 70-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցչի դրույքաչափը կբարձրացվի և կտրվի համապատասխան տոկոսի չափով հավելավճար:

Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում /at.emis.am/ մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 18:00-ն, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է:

Հայտը ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) անձի անունը, ազգանունը, հայրանունը,
2) կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը),
3) բնակության վայրը (մարզը, համայնքը),
4) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան),
5) հանրային ծառայության համարանիշը,
6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:

Կամավոր ատեստավորման ուղեցույցներ -2023

Ուսուցիչ չաշխատող անձի համար – https://support.emis.am/article/910

Դպրոցում աշխատող ուսուցիչների համար – https://support.emis.am/article/909

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ