Ալաբամայում աբորտն արգելող օրենքը վիճարկել են դատարանում

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Ալաբամայում աբորտն արգելող օրենքը վիճարկել են դատարանում

Ամերիկայի քաղաքացիական ազատությունների հեղինակավոր միությունը (ACLU) հայտարարել է, որ աբորտն արգելող օրենքի պատճառով դատի է տալիս Ալաբամա նահանգի իշխանություններին:

Հայցին միացել է երկրում աբորտների խոշորագույն կատարողը՝ Ընտանիքի պլանավորման ամերիկյան դաշնությունը:

«Մենք մարտահրավեր ենք նետում օրենքին, որը գրեթե բոլոր դեպքերում արգելում է աբորտները և ծառայությունների մատուցման համար պատժում է բժիշկներին մինչև 99 տարի ժամկետով», -նշվում է հայտարարությունում:

ACLU հաշվարկով՝ սա այս տարի արդեն 5-րդ օրենքն է, որը փաստացի արգելում է աբորտը. համապատսխան օրենքներն ընդունել են Քենթուքին, Ջորջիան, Օհայոն և Միսիսիպին, արգելքը սպասվում է նաև Միսուրիում:

Իրավապաշտպանների հայտարարության համաձայն՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը Ալաբամայում աբորտները դեռևս օրինական են:

«Տվյալ հայցով մենք ձգտում ենք հասնել դատարանի կարգադրության, որը կապահովվի, որ այս օրենքը երբեք ուժի մեջ չտմնի», -պարզաբանել է ACLU գործադիր տնօրեն Ռենդալ Մարշալը:

Մայիսին Ալաբամայի նահանգապետի կողմից ստորագրված օրենքը պետք է ուժի մեջ մտնի կես տարուց, եթե դրա կատարումը դատարանը չարգելափակի:

ԱՄՆ-ում աբորտները թույլատրված են դաշնության մակարդակով: Համապատասխան պատմական որոշումն ընդունվել է 1973 թվականին:

Հրապարակող՝

Ամենաթարմ