Ուելսի արքայադուստր Քեյթը մասնակցել է Փիթեր Ֆիլիպսի հարսանեկան արարողությանը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Catherine, Princess of Wales, wearing a wide-brimmed hat at a formal wedding event

Ուելսի արքայադուստր Քեթրինը շաբաթ օրը Գլոստերշիրի Քեմբլ գյուղում մասնակցել է Փիթեր Ֆիլիպսի և բուժքույր Հարիետ Սփերլինգի հարսանեկան արարողությանը: Ինչպես հաղորդում է Vogue-ը, հարսանիքին ներկա են եղել նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, թագուհի Կամիլան, արքայադուստր Աննան և արքայազն Ուիլյամը:

Արարողության համար Ուելսի արքայադուստրը ընտրել է Roland Mouret ապրանքանիշի վարդագույն երանգի զգեստ՝ համադրելով այն Jane Taylor-ի գլխարկի և Gianvito Rossi-ի կոշիկների հետ: Քեթրինը նաև կրել է արքայադուստր Դիանային պատկանող մարգարտյա թևնաշղթան: Հարսնացուի՝ Հարիետ Սփերլինգի հարսանեկան զգեստը, որը պատրաստված է Emilia Wickstead-ի դիզայնով, զարդարված է եղել վայրի ծաղիկների նախշերով, որոնք խորհրդանշում են Գլոստերշիրի բնությունը:

Հարսանեկան տոնակատարությունը շարունակվել է արքայադուստր Աննայի կալվածքում՝ Գեթքոմբ պարկում: Այս միջոցառումը տեղի է ունեցել Քեթրինի՝ Լոնդոնում «Cancer Research UK»-ի 125-ամյակին նվիրված ընդունելությանը մասնակցելուց օրեր անց:

Հրապարակող՝

Ամենաթարմ