Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» տան կընդունի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին»։
Հանդիպումը մեկնարկելու է ժամը 21:45-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Նշենք, որ այս խաղը մրցաշարային ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, քանի որ իսրայելական ակումբն արդեն ապահովել է ուղեգիրը դեպի փլեյ-օֆ, իսկ 2-րդ տեղ գրավելու շանսեր «Ալաշկերտը» չունի։
Սակայն, հայկական ակումբը պարտություն է կրել բոլոր 5 խաղերում ու այսօր վերջին հնարավորությունն է դրական արդյունք գրանցելու և պետք է պայքար մղել պատիվը փրկելու համար։
Հավելենք, որ բուքմեյքերները խաղի ֆավորիտ համարում են իսրայելական ակումբին՝ գնահատելու նրա հաղթանակը 1,5 գործակցով։ Ոչ-ոքին գնահատվում է 4,2 գործակցով, իսկ «Ալաշկերտի» հաղթանակը՝ 5,75 գործակցով։