Չեմպիոնների Լիգայից դուրս մնացած «Ալաշկերտը» իր պայքարը շարունակում է Եվրոպա Լիգայում։
Այստեղ հայկական ակումբի մրցակիցը լինելու է ղազախական «Կայրաթը», որի կազմում է հանդես գալիս նաև Կամո Հովհաննիսյանը։
«Ալաշկերտն» արդեն մեկնել է Ալմաթի, որտեղ էլ անցկացնելու է առաջին խաղը։
Նշենք, որ հանդիպումը մեկնարկելու է օգոստոսի 5-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին։
