Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Այս մասին հայտնում է Գինեսի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը պաշտպանների գոլային փոխանցումների քանակով սահմանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ:
2018/19 մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը աչքի է ընկել 12 արդյունավետ փոխանցումով՝ գերազանցելով «Էվերտոնի» նախկին ֆուտբոլիստներ Էնդի Հինչկլիֆի (1994/95) և Լեյթոն Բեյնսի (2010/11) ռեկորդը: