գինեսի գիրք

  • Եմենցին ռեկորդ է սահմանել՝ հավկիթները իրար վրա շարելով

    Եմենցին ռեկորդ է սահմանել՝ հավկիթները իրար վրա շարելով

    Եմենցի Մուհամմադ Մուկբելը յուրահատուկ ռեկորդի հեղինակ է գրանցել՝ գերազանցելով նախորդ տարի իր իսկ սահմանած ռեկորդը։ Նա կարողացել է 4 հավկիթ շարել իրար վրա ու թարմացրել է Գինեսի ռեկորդների գրքի իր ռեկորդը, որ նա սահմանել էր անցած տարի՝ իրար վրա շարելով 3 հավկիթ։ Այս մասին տեղեկանում ենք Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքից։ Մուկբելի խոսքով՝ այդ ամենը…

  • Աշխարհի ամենատարեց կինը նշել է իր 119-ամյակը

    Աշխարհի ամենատարեց կինը նշել է իր 119-ամյակը

    Գինեսի ռեկորդներում գրանցված աշխարհի ամենատարեց կինը օրերս նշեց իր 119-ամյակը։ Այս մասին գրում է Kyodo գործակալությունը։ Խոսքն այստեղ ճապոնուհի Կանե Տանակայի մասին է։ Նա իր 119-ամյակը նշել է 2022 թվականի հունվարի 2-ին։ Նշվում է, որ Տանական ապրում է ծերանոցում ու իրեն խնամողների հետ շփվում է ժեստերի միջոցով։ Ըստ աղբյուրի՝ Տանական այդքան էլ պասիվ կենսակերպ չի…

  • Ռոնալդուն գրանցվել է Գինեսի գրքում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Ռոնալդուն գրանցվել է Գինեսի գրքում (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին նա լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Նա դարձել է պատմության մեջ հավաքականում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։ Խոսքը 111 գնդակի մասին, որով նա գերազանցել է իրանցի Ալե Դաեիին, ով 109 գոլ է հեղինակել Իրանի կազմում, սակայն արդեն կարիերան ավարտել է, ի տարբերություն Ռոնալդուի։…

  • Արցախի նախագահը պարգևատրել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին

    Արցախի նախագահը պարգևատրել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ընդունել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը շնորհավորել է նրան մայիսի 25-ին Ստեփանակերտում Գինեսի նոր ռեկորդ սահմանելու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ ու նոր ձեռքբերումներ: Միաժամանակ նախագահն իր շնորհակալությունն է հայտնել Աշոտ Խանոյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ…

  • Բրյուս Լիի ռեկորդը գերազանցած հայ մարզիկը նոր ռեկորդ է սամանել

    Բրյուս Լիի ռեկորդը գերազանցած հայ մարզիկը նոր ռեկորդ է սամանել

    Ծագումով հայ ռուսաստանաբնակ մարզիկ Մանվել Մամոյանը Facebook-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում նա սահմանել է հերթական համաշխարհային ռեկորդը: Դրան կից նա գրել է․ «Գինեսի ռեկորդ՝ մեկ րոպեում 40 ֆունտ քաշով ձեռքերի վրա հրում վարժություն: Անցյալ տարի Գինեսի ռեկորդների Գրքում այդպիսի ռեկորդ չկար: Ինձ հաջողվել է դառնալ բացառիկ ռեկորդակիր՝ 16 անգամ հրում կատարելով»։ Հավելենք, որ…

  • Սոլովյովը Գինեսի ռեկորդների գրքում է ներառվել

    Սոլովյովը Գինեսի ռեկորդների գրքում է ներառվել

    ՌԴ հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից: Հեռուստահաղորդավարը ռեկորդ է գրանցել մեկ շաբաթվա ընթացքում ամենաերկարը եթերում լինելու համար: Նշվում է, որ Սոլովյովը 2019 թվականի մարտի 18-24-ը հեռուստաեթերում է եղել 25 ժամ 53 րոպե և 57 վայրկյան: Ռուս հեռուստահաղորդավարն ավելի քան 4 ժամով գերազանցել է ճապոնացի…

  • Ալեքսանդր-Առնոլդը Գինեսի ռեկորդ է սահմանել

    Ալեքսանդր-Առնոլդը Գինեսի ռեկորդ է սահմանել

    Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Այս մասին հայտնում է Գինեսի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը պաշտպանների գոլային փոխանցումների քանակով սահմանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ռեկորդ: 2018/19 մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը աչքի է ընկել 12 արդյունավետ փոխանցումով՝ գերազանցելով «Էվերտոնի» նախկին ֆուտբոլիստներ Էնդի Հինչկլիֆի (1994/95) և Լեյթոն Բեյնսի (2010/11) ռեկորդը:

  • Սևանցի եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի գրքի ռեկորդ է սահմանել

    Սևանցի եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի գրքի ռեկորդ է սահմանել

    Սևանցի ուժային եռամարտիկ, միջազգային մրցաշարերի հաղթող Վարազդատ Հակոբյանը Սևան քաղաքում սահմանեց Գինեսի գրքի գրանցմանն արժանի ռեկորդ՝ միջնամատով տեղից պոկելով ու 3 մետր 57 սանտիմետր քաշելով 23 տոննա ծանրություն կշռող վագոնը: Ռեկորդի գրանցմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Գինեսի գրքի Հայաստանյան ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ՀՀ…

  • Դաղստանում տեղի ունեցած հարսանիքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

    Դաղստանում տեղի ունեցած հարսանիքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

    Դաղստանում տեղի է ունեցել բազմահազարանոց հարսանիք, որը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնել է Дербентские Новости թերթը: Դերբենտ քաղաքում միաժամանակ ամուսնացել է 30 զույգ, հանդիսությանը ներկա է եղել ավելի քան 10 հազար հյուր: Նորապսակները ներկայացրել են այն 16 հիմնական ազգությունները, որոնք ապրում են Դաղստանում: Ամենաերիտասարդ ամուսինները 19 տարեկան են, իսկ ամենատարեց զույգը…

  • Կինը երեք րոպեում 2,5 կիլոգրամ մայոնեզ է ուտում. Գինեսի ռեկորդ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կինը երեք րոպեում 2,5 կիլոգրամ մայոնեզ է ուտում. Գինեսի ռեկորդ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մրցակցային ուտողների միջազգային ֆեդերացիայի կողմից 9-րդ հորիզոնականին արժանացած Միշել Լեսքոն նոր ռեկորդ է սահմանել և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Վերջինիս հաջողվել է 3 րոպեում ուտեմ մոտ 2,5 կգ մայոնեզ: Դա հավասարազոր է 3,5 տարայի: Այս մասին տեղեկանում ենք guinnessworldrecords.com կայքից: https://www.facebook.com/GuinnessWorldRecords/videos/595319130873008/

  • 21-ամյա ամերիկուհին Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ այցելելով աշխարհի բոլոր երկրները

    21-ամյա ամերիկուհին Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ այցելելով աշխարհի բոլոր երկրները

    21-ամյա ամերիկուհին Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ դառնալով ամենաերիտասարդ կինը, որն այցելել է աշխարհի բոլոր 196 ինքնիշխան երկրներ։ Այս մասին տեղեկացնում է UPI-ը։ Լեքսի Ալֆորդը այցելել է Երկնագույն տան կոնֆերանսների դահլիճ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև միավորված անվտանգության գոտում՝ ջնջելով իր ցուցակի վերջին երկիրը։ Նա նշել է, որ չի կարողացել գտնել Հյուսիսային Կորեա այցելելու ԱՄՆ…

  • Աֆրիկայում տղամարդը լողալով անցել է 580 կմ և սահմանել ռեկորդ

    Աֆրիկայում տղամարդը լողալով անցել է 580 կմ և սահմանել ռեկորդ

    Հարավային Աֆրիկայի բնակիչ Մարտին Հոբսը 54 օրում լողալով անցել է ավելի քան 580 կմ երկարությամբ Մալավի լիճը և սահմանել համաշխարհային ռեկորդ, հայտնում է  UPI-ն։ «Ես միշտ ուզեցել եմ աֆրիկյան արկածների մեջ ընկնել, և դա ինձ երբեք չի հաջողվել։ Ես չէի ուզում, որ իմ հուղարկավորությունից հետո ինձ հիշեին, որպես մարդու, որ շատ դժվար էր աշխատում և…