Աշխարհ

Ալեն Դելոնի առողջական խնդիրների մասին

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը, որը մի քանի շաբաթ առաջ ինսուլտ է տարել, այժմ բուժում է ստանում Շվեյցարիայի կլինիկաներից մեկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP-ին:

Այս մասին հայտնել է նրա որդին՝ Էնթոնի Դելոնը:

Նա նշել է, որ 83-ամյա դերասանի վիճակը կայունացել է եւ վտանգ չկա: Էնթոնի Դելոնի խոսքով՝ իր հայրը 3 շաբաթ բուժում է ստացել Փարիզի հիվանդանոցում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Հունիսի կեսերին BFMTV հեռուստաալիքը հայտնել էր, որ Ալեն Դելոնին հոսպիտալացրել են միգրենի հաճախակի նոպաների պատճառով: Դերասանի շրջապատում վստահեցրել են, որ ամեն ինչ կարգին է, եւ դերասանը կլքի բուժհաստատությունը մոտ ժամանակներս: Դերասանի մոտ հաճախակի գլխացավերի պատճառներից մեկը, ինչպես ենթադրում են, սրտի առիթմիան է:

 

 

Ալեն Դելոնը 2017թ. հայտարարել է դերասանական կարիերայի ավարտի մասին: Նա նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմերում եւ հայտնի դարձել «Պայծառ արեւի վրա», «Ռոկկոն եւ իր եղբայրները», «Ընձառյուծ», «Լողավազան» ֆիլմերում կերտած իր դերով:

Մայիսին Կաննի կինոփառատոնում Դելոնը կինեմատոգրաֆիայում ներդրման համար արժանացել է պատվավոր «Ոսկե արմավենի» մրցանակին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ