Ալեն Սիմոնյանը ընտրվեց ԱԺ նախագահ

Ամենադիտվածներ

Օգոստոսի 2-ին ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը միաձայն՝ 71 կողմ ձայներով, ընտրվեց ԱԺ նախագահ:

ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրված ընդդիմադիր թեկնածուները՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանը և նույն դաշինքի անդամ, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը ստացել են զրոյական ձայն:

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:

Ամենաթարմ