fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյան. «ՀՀ դրոշը միգուցե ամենալավը չէ, բայց ինձ համար բավարար է և լավն է»

Հայաստանի պետական դրոշի վրա խաչ ավելացնելու վերաբերյալ վերջերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն արձագանք է ստացել: Այսօր լրագրողները ճշտել են, թե արդյո՞ք դա հումոր է եղել: «Դա հումոր չէր»,- պատասխանեց Սիմոնյանը:

«Գրվում է մի հոդված կամ ստատուս, և բոլոր լրատվամիջոցները վերցնում են հոդվածի հետգրությունը սմայլիկներով և դնում են որպես վերնագիր, մեր համաքաղաքացիները հիմնականում ինֆորմացիայի առատության պատճառով հիմնականում վերագիր են կարդում և նկարները նայում և սկսում են քննարկել, թե ինչ է գրված վերնագրում: Ոչ մի բան չեն կարդում 90 տոկոսով:

Դա եղել է հետգրություն, սարկազմ, որի իմաստը եղել է հետևյալը`դուք տեքստ չեք կարդում, և յուրաքանչյուր հարց կարելի է քննարկման դնել և այդ հարցի շուրջ խոսել: Բոլորը վերցրին միայն հետգրությունը և դրա հիման վրա եզրակացություններ արեցին: Իրենց խնդիրն է: Ես նման բան չեմ առաջարկել: Ես համարում եմ, որ ՀՀ դրոշը միգուցե ամենալավը չէ, բայց ինձ համար բավարար է և լավն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ