Ես իմացել եմ միայն դիմումի առկայության մասին. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին

Հրապարակող՝

«Իմ քայլ»-ի փակ նիստում քննարկվել է միայն Ամուլսարի հարցը

Ամենադիտվածներ

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարակաին, նշեց.

«Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված տեղեկություն չունեի: Ես իմացել եմ միայն դիմումի առկայության մասին»

Նա, սակայն, չցանկացավ որևէ կերպ մեկնաբանել հրաժարականի տեքստի վերջին պարբերության մեջ նշվածին:

«Սխալ է իմ կողմից գնահատական տալը, շատ քիչ ժամանակ է անցել, հասկանանք՝ ինչի մասին խոսքը, ես ճանապարհին եմ կարդացել, մեքենայի ղեկին եմ իմացել, ասուլիսը լսել եմ մեքենայի ղեկին, ճիշտ չեմ համարում նման գնահատական տալ: Այս ամբողջ ընթացքում ես որևէ խոսակցության կամ բովանդակության տեղյակ չեմ եղել թե´ վարչապետի, թե´ պարոն Վանեցյանի կողմից և չեմ էլ ուզում ընդհանուր ասել, որովհետև մի կողմից` իմ ընկերն է, մյուս կողմից երկրի ղեկավարն է, իմ քաղաքական առաջնորդն է»,- հավելեց Սիմոնյանը:

Այն հարցին, թե այս մեկուկես տարվա ընթացքում Վանեցյանը կաշկանդվա՞ծ է եղել իր գործունեության մեջ, Ալեն Սիմոնյանը այսպիսի պատասխան տվեց.

«Ես կաշկանդվածություն չեմ նկատել որևէ բանի մեջ, տեսել եմ լավ աշխատանք, այն, ինչ դուք տեսնում եք»:

Ամենաթարմ