Սոուլի թագուհի Արետա Ֆրանկլինը հետմահու արժանացել է Պուլիցերյան մրցանակի` ամերիկյան մշակույթում և երաժշտության մեջ ավելի քան 5 տասնամյակ ունեցած անհավանական մեծ ավանդի համար:
Լեգենդը, որը կյանքից հեռացավ 2018 թ.-ին՝ 76 տարեկանում, առաջին կին երաժիշտն է, որ արժանանում է այս մրցանակին:
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում սոուլի թագուհին 18 անգամ «Գրեմմի» մրցանակակիր է դարձել: Նա առաջին կինն էր, որը կարողացել է հայտնվել ռոքնռոլի փառքի սրահում: Rolling Stone ամսագիրը անվանել է Արետա Ֆրանկլինին բոլոր ժամանակների ամենահզոր երգչուհի:
Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է «Respect»-ը, որը ֆեմինիզմի հիմնն է:

