«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը հաստատել է, որ կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կարող է լքել ակումբը:
«Տրանսֆերային պատուհանի փակվելուն մի քանի շաբաթ է մնացել, այնպես որ այդ հնարավորությունը գոյություն ունի:
Սանչեսի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա», – ասել է Սուլշերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այսօր չիլիացին բուժզննում կանցնի «Ինտերի» համար: Միլանցիները կարող են վարձակալել Սանչեսին ՝ 15 միլիոն եվրոյի դիմաց: