Հուլիսի 19-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հուլիսի 20-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
«Նախատեսվում է կարծիքների փոխանակում տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ: Հիմնականում ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտներին, այդ թվում ՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման խնդիրների լուծմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: