2026 թվականի մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը բացառված է։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ալիևի մայիս ամսվա գրաֆիկում նման այց նախատեսված չէ։ Այս հայտարարությունը հակասում է Հայաստանի պաշտոնյաների՝ մասնավորապես արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հույսերին, որոնք հոկտեմբերին հայտնել էին, որ հրավեր են ուղարկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին՝ մասնակցելու գագաթնաժողովին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ևս նշել է, որ Ալիևի այցը Երևան հնարավոր չէ։
Ալիևը չի մասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Հրապարակող՝

