fbpx
Աշխարհ

Ալժիրի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Ալժիրի Ազգային ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուադ Բուշարեբը հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Հայտնի է, որ խորհրդարանի աշխատանքը հետագա 15 օրվա ընթացքում կղեկավարի Աբդարռազաք Թարիշը: Բուշարեբի պաշտոնաթողության պատճառների մասին տեղեկություններ չկան:

Ապրիլի 2-ին Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան պաշտոնաթող եղավ բազմահազարանոց բողոքների ֆոնին: Պետության ժամանակավոր ղեկավար Աբդելքադեր Բենսալեհի լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսի 9-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ