Չորեքշաբթի Ալժիրի ընդդիմադիր «Սոցիալիստական ուժերի ճակատը» որոշել է խորհրդարանից դուրս բերել պատգամավորներին՝ որպես համերաշխության և աջակցության նշան զանգվածային ցույցերի մասնակիցներին, որոնք դեմ են 82-ամյա Աբդել Ազիզ Բուտեֆլիկայի թեկնածությանն ապրիլին կայանալիք ընտրություններին: Այս մասին հաղորդում է Al-Watan պարբերականը:
Խորհրդարանի ստորին պալատը լքել է ընդդիմադիր 12 պատգամավոր, իսկ վերին պալատը` 4 պատգամավոր:
Կուսակցության հաղորդագրության մեջ նշվում է, որ նման քայլի են դիմել ժողովրդի հետ իրական պայմաններում պայքարելու համար:
Աղբյուրը՝ shantnews.am

