Հաճախ All inclusive հանգիստը թանկ է լինում: Հատկապես ընտանիքով այդպիսի շքեղություն թույլ տալու համար պետք է տարվա ընթացքում պատրաստվել: Այժմ հնարավարություն կա ոչ միայն էժան հանգստանալու, այլև այդ ընթացքում վաստակելու:
Club Med հանգստավայրերի կայքը փնտրում է անաչառ և օբյեկտիվ զբոսաշրջիկների, ովքեր անկեղծորեն կնկարագրեն իրենց անցկացրած հանգստի բոլոր դրական և բացասական կողմերը: Կայքը հայտարարարել է թափուր աշխատատեղի մասին։ Պահանջվում է 3-4 հոգանոց ընտանիք, որը կգնա հանգստավայր և կգրի անկեղծ կարծիք: Այդ աշխատանքի համար ընտանիքը կստանա 39.350 ռուբլի։ Այս մասին գրում է Lad Bible-ը:
Որպեսզի «աշխատանքի ընդունվեն, պետք է թեկնածուները հրապարակեն ընտանեկան լուսանկար և նշեն Twitter-ի կամ Instagram-ի իրենց էջը: Այս տարվա սեպտեմբերի 30-ին կհայտարարվի երջանիկ ընտրյալի մասին: