fbpx
Սպորտ

All-Star Game-ում հաղթել է Լեբրոն Ջեյմսի թիմը, Կևին Դյուրանտը՝ հանդիպման MVP

Շարլոտում կայացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) All Star Game-ը, որում Լեբրոն Ջեյմսի թիմն առավելության է հասել Յանիս Ադետոկունբոյի թիմի նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 178։164 հաշվով։

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Յանիսը, որը դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 38+11։ Դաբլ-դաբլ է գրանցվել նաև Ջոել Էմբիդի ակտիվում՝ 10+11։

20-ական միավոր վաստակել են Պոլ Ջորջը և Կրիս Միդլտոնը, 17-ական միավոր գրանցվել է Ռասել Ուեստբրուկի և Սթիվեն Կարիի ակտիվում։ Լեբրոն Ջեյմսի թիմում արդյունավետությամբ աչքի են ընկել Կևին Դյուրանտը՝ 31 միավոր, Կլեյ Տոմպսոնը՝ 20 միավոր, Ջեյմսն ու Կավայ Լեոնարդն էլ վաստակել են 19-ական միավոր։

Հանդիպման MVP-ի մրցանակը ստացել է Կևին Դյուրանտը, որի ակտիվում բացի 31 միավորից գրանցվել է 7 անդրադարձ, 2 արդյունավետ փոխանցում, 2 բլոկ-շոթ։

Հավելենք, որ 2020 թվականին NBA-ի աստղային շաբաթը կայանալու է Չիկագոյում։

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ