Սպորտ

Ալվեսը կարող է վերադառնալ Բարսելոնա․ AS

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը, որը այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է AS-ը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, «կապտանռնագույններ»-ը դիտարկում են փորձառու խաղացողին թիմ հրավիրելու տարբերակը, եթե Նելսոն Սեմեդուն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ լքի ակումբը:

Հիշեցնենք, որ 36-ամյա Ալվեսի վերջին ակումբը ՊՍԺ-ն է եղել։ Այնտեղից ֆուտբոլիստը հեռացել է ավարտված մրցաշրջանից հետո:

Հավեելենք, որ բրազիլացին կատալոնական գրանդի գույները պաշտպանել է 2008-2016 թվականներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ