Աշխարհ

Ալյասկայում ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր

ԱՄՆ Ալյասկա նահանգում իրար են բախվել երկու հիդրոինքնաթիռներ: Ավիավթարը տեղի է ունեցել Քեթչիկան քաղաքի մոտ: Ինքնաթիռները բախվել են օդում, ապա ընկել ծովը: Այս մասին հայտնում է NBC News-ը։

Բախման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Երկու ինքնաթիռներում գտնվել է ավելի քան 14 մարդ։ 6 մարդու ճակատագիրն անհայտ է մնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ