Ձկնային ռեսուրսների գծով Յուկոնի միջցեղային հանձնաժողովի տնօրեն Ստեֆանի Քուին-Դևիդսոնը այլ գիտնականների հետ ստուգել է ձկների ոչնչացման փաստը:
Տեղի բնակիչները հայտնել են Ալյասկա նահանգի հյուսիսում՝ Կոյուկուկ գետում, սաղմոնի զանգվածային ոչնչացման մասին: Մասնագետները ստուգումների ընթացքում գտել են 850-ից ոչ քիչ սատկած ձկներ՝ ձվադրման փուլում: Գիտնականները ենթադրում են, որ սատկած ձկները գործնականում 10 անգամ ավելի են՝ հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ձկների մարմիններում ստուգել են ինֆեկցիաների, մակաբույծների և ֆիզիկական ախտահարումների առկայությունը, սակայն թվարկվածներից ոչինչ չի հայտնաբերվել: Գիտաշխատողների կարծիքով՝ ձկները սատկել են ջերմային սթրեսից, ինչն առաջացրել է անոմալ շոգ եղանակը տարածաշրջանում: Ջուրն ու օդը այստեղ այնքան են տաքացել, որ գերազանցել են բոլոր ջերմաստիճանային ռեկորդները:
Նախկինում այստեղ ջրի ջերմաստիճանը երբեք չի բարձրացել 24 աստիճանից: Այժմ կտրուկ տաքությունից ձկները դադարել են բավարար ծավալով ստանալ թթվածին: Որպես հետևանք՝ սաղմոնն ուղղակի չի ունեցել էներգիա ձվադրման համար, շատ առանձնյակներ սատկել են ուղղակի ձկնկիթը փորում:
Այս ձկների զանգվածային ոչնչացումից կարող է սկսվել իսկական բնական աղետ: Բացի այդ տեսակի պոպուլյացիայի կրճատումից՝ դա կնշանակի նաև կետադելֆինների ոչնչացում, որոնք սնվում են սաղմոնի մսով: