Հայկ Սահակյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։
«ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի գործունեությունը գնահատելիս հայտարարել է, որ հայկական երկնքի համատեղ պաշտպանությունը համագործակցության լավագույն օրինակներից մեկն է․․․
Համագործակցությունը տարբեր է լինում, դրա նպատակները՝ նույնպես։ Միգուցե տղաները համատեղ քյաբաբ ուտելիս են լավ համագործակցում, կամ սաունա գնալն իրանց մոտ առանձնապես արդյունավետ ա ստացվում, կամ նարդի և շախմատ խաղալիս են բացառիկ ցուցանիշներ գրանցում, չգիտեմ՝ կոնկրետ ինչով են զբաղվում, բայց երկինքը պաշտպանել չի ստացվում, էտ հաստատ, ՀՕՊ-ը իրանց գործը չի, թարգեք համատեղ․ վերջին կռիվը քեզ դաս չի եղե՞լ, հարգելի՛ ՀՀ ՊՆ։
Նման հիմար, ոչ իրատեսական, ռսահաճո գնահատականները, գործելաոճը հենց բերեց ու չոքացրեց մեզ այս պարտության դռանը։ Այս կերպ դու չես նպաստում մեր սահմանների անվտանգության և պետության պաշտպանունակության վերականգնմանը։ Դա Հայաստանի շահերից չի բխում, ՀՀ քաղաքացու շահը չի սպասարկվում․ թարգե՛ք, խելքի եկե՛ք»,- ասված է գրառման մեջ։

