«Իմ քայլը» խմբակցությունում քննարկվել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները

Ամենադիտվածներ

Այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց

«Իմ քայլը» խմբակցության հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ քննարկման ձևաչափը ազատ էր, ամենատարբեր հարցեր են քննարկել վարչապետի հետ:

«Քննարկվել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները, ինչ հայեցակարգ ենք ուզում տեսնել, և ինչպես դրանք մշակել: Խոսքը համապարփակ ռեֆորմների մասին է, որովհետև կա անհրաժեշտություն, որ ոստիկանության համակարգում իրականացվեն որոշակի բարեփոխումներ՝ սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև ամենատեխնիկական հատվածը»,- ասաց նա:

Լիլիթ Մակունցը հավելեց, որ խոսել են նաև Ամուլսարի հանքի շահագործման մասին և վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում են ընթանալ:

«Չկա ընդհանրապես հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված, խնդիրը դրված է օբյեկտիվ կերպով հասնել ճիշտ ճանապարհին»,-ասաց նա:

Հարցին, թե վարչապետը գոհ էր խմբակցության աշխատանքից, նա ասաց. «Կարծես, այո»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ