Կանխատեսվում է 2021-ին 3,2 տոկոս տնտեսական աճ․ Ջանջուղազյան

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Կանխատեսվում է 2021-ին 3,2 տոկոս տնտեսական աճ․ Ջանջուղազյան

Խորհրդարանում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսեց առաջիկա տարում սպասվող տնտեսական աճի տոկոսի մասին։

Նրա խոսքով՝ հաջորդ տարվա տնտեսական աճը կանխատեսվում է, որ կլինի 3,2 տոկոս։

Ջանջուղազյանը նշեց, սակայն, որ այդ տոկոսը դժվար սպասվող արդյունք է ու քրտնաջան աշխատանք է պահանջում։

Ըստ նախարարի՝ կան ռիսկեր, որոնք պետք է օգտագործել ի նպաստ և թույլ չտալ, որ դրանք տեղի ունենան։

Խոսելով ՀՆԱ-ի մասին, նախարարն ասած, որ 2021-ին կունենանք 5,3 տոկոս ՀՆԱ-ի պակասուրդ, իսկ այս տարի դեֆիցիտը գերազանցելու է 7 տոկոսը։

Հրապարակող՝

Ամենաթարմ