Սննդաբաններ Քորթնի Դ’Անջելոն և Տրիստա Բեսթը առանձնացրել են այն լավագույն մթերքները, որոնք կօգնեն նիհարել։ Դրանք են՝ սպանախը, կարմիր պղպեղը և բրոկկոլին: Այս մասին գրել է Eat This, Not That! պարբերականը։
Սպանախը հարմար է աղցանի, տապակելու կամ սպիտակուցային սմուզի պատրաստելու համար: Այն պարունակում է К վիտամին և կօգնի որովայնի ճարպերից ձերբազատվելու հարցում: Սպանախը նաև օգնում է ավելի լավ յուրացնել սննդարար նյութերը և նպաստում է մարսողությանը:
Կարմիր բուլղարական պղպեղը տալիս է հագեցածության զգացում սննունդը ընդունելուց հետո և կանխում է շատ ուտելն օրվա ընթացքում:
Բրոկկոլին էներգիա է տալիս, կանխում է քաշի ավելացումը, նպաստում է մարսողությանը։ Այս օգնում է բարեկազմ մարմին ունենալ:Բեսթի խոսքով՝ բրոկկոլին հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք թուլացնում են բորբոքային պրոցեսներն օրգանիզմում:

