Կրեմլում սադրանք չեն համարում Ռուսաստանին G7 վերադարձնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչը, բայց դա հնարավոր չէ մեկ երկրի առաջարկությամբ: Այս մասին, ինչպես հաղորդել է РИА Новости-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ, չեն համարում»,-լրագրողներին հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցեին, թե Կրեմլում արդյոք սադրանք են համարում ՌԴ-ին G7 վերադարձնելու վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը՝ հաշվի առնելով «յոթնյակի» մյուս մասնակից երկրների շրջանում այդ հարցի շուրջ առկա հակասությունները:
Ընդ որում՝ խոսելով այն մասին, թե հնարավոր է արդյոք միանալ G7-ին, եթե առաջարկությունն ստացվի ոչ թե բոլորից, այլ մասնակից մի քանի երկրներից կամ կոնկրետ Թրամփից՝ որպես հաջորդ հանդիպումն ընդունող երկրի ղեկավար, նա ընդգծել է. «Իհարկե, «յոթնյակ» վերադառնալ միայն երկրներից մեկի հրավերով, հնարավոր չէ, որովհետև այնտեղ բոլոր որոշումներն ընդունվում են փոխհամաձայնությամբ»:

