Մնում է ենթադրել, որ խնդիրն առաջացել է դեղի օգտագործման կանոնների խախտման արդյունքում. Արսեն Թորոսյան

Ամենադիտվածներ

Արսեն Թորոսյանի յուրօրինակ շնորհավորանքը

Մայիսի 13-ի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնում տեղի ունեցած դեպքի մասին, և որ աշխատանքներ են տարվում իրականությունը պարզելու համար: Նա նշեց, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում, որպեսզի որոշեն՝ հարուցե՞լ քրեական գործ, թե՞ ոչ:

«Եթե պարզվի, որ մասնագիտական պարտականությունները կատարելիս եղել է անփույթ վերաբերմունք բուժաշխատողի կողմից, պետք է քրեական գործի շրջանակներում ունենա իրավական հետևանքներ, եթե համարվի, որ պատճառվել է տարբեր աստիճանի վնաս»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է դեղին, ապա ըստ իրենց ունեցած տեղեկությունների, որը կրկին ճշգրտման կարիք ունի, դեղը ներմուծվել է պատշաճ, սերիան համապատասխանում է գրանցման պահանջներին: Որևէ խնդիր չի եղել:

«Հետևաբար` մնում է ենթադրել, որ խնդիրն առաջացել է դեղի օգտագործման կանոնների խախտման արդյունքում և ոչ թե դեղի փչացած լինելու արդյունքում», – ասաց նախարարը և հավելեց, որ սա միայն ենթադրություն է և պետք է պարզվի փորձաքննությամբ: Նախարարը նաև ընդգծեց, որ դեղը գնվել է ոչ թե «Նատալի ֆարմից», այլ մեկ այլ դեղատնից, որի անունը նախարարը չնշեց:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ