Քոչարյանի աջակիցները ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց

Ամենադիտվածներ

Քոչարյանի աջակիցները ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց

ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացրին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Վերջիններս վանկարկում էին «Քոչարյան հերոս», ինչպես նաև վիրավորական արտահայտություններ հնչեցնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Այս մասին հայտնում է Ա1+ – ը։

Ըստ աղբյուրի՝ իմանալով, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում չէ, և Կառավարության այսօրվա նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նրանք հայտարարեցին, որ իրենք շարունակելու են հետևել Քոչարյանի նիստերին և նրա ազատության համար պայքարելու են մինչև վերջ, և որոշեցին այդքանով իրենց ակցիան ավարտել:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ